Հեռավար հայոց լեզու․ Նոյեմբեր

Կատարված առաջադրանքները․

Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ նա մեծ գրքասեր էր, այնուամենայնիվ որոշում կայացրեց երկիրը լքելուց ոչ մի գիրք իր հետ չվերցնել:
Թեպետ նրա հետ դժվար է շբվելը, սակայն նա հոգով բարի մարդ է:
Չնայած որ ճանապարհը դժվար էր, բայց հյուրատուն հասնելուց նա ամենևին էլ հոգնած չէր:
Թեև կրթությունը կյանքի կարևոր բաղկացուցիչներից է, բայց և այնպես բուն կյանքն էլ է հարկավոր ապրել:

Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե նա ուշանա հանդիպումից, ապա մենք այն կանցկացնենք առանց նրա:
Քանի որ շրջանավարտը բոլորովին պատրաստ չէր քննություններին, հետևաբար իր ձախողումը մեծ զարմանք չառաջացրեց:
Որովհետև նյութը ծավալուն էր, ուստի այն ուսումնասիրելու համար ուսանողներին սովորականից շատ ժամանակ տրվեց:
Քանզի նա անտեղյակ է իրավիճակից, ուրեմն հարկավոր նրա հետ առանձին զրույց անցկացնել:

Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ: Փորձի՛ր բացատրել՝ ստորակետը այս կառույցներում ինչ դեր  ունի:
Այս հարցում նա պետք է առավել պարտաճանաչ լինի, այլապես ես ստիպված կլինեմ նկատողություն տալ:
Ոչ թե վախեցնելով է պետք հնազանդեցնել երեխաներին, այլ միայն սեր ու հետաքրքրություն առաջացնելով:
Առաջին իսկ հնարավորության դեպքում նա պարտավոր էր կապվել ինձ հետ, այլ ոչ թե դես ու դեն ընկնել՝ ընկերների հետ զրուցելով:

Տրված ընդարձակ նախադասությունները դարձրու համառոտ` թողնելով միայն ենթական ու ստորոգյալը:

Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել: – Ձկները իջել էին։
Մենք սիրով կարդում էինք նրա բանաստեղծությունները: – Մենք կարդում էինք։
Այս երեկոն շատ խաղաղ էր: – Երեկոն խաղաղ էր։
Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր: – Խանութը փակ էր։
Եղբայրն ու քույրը շատ էին կարոտում ծնողներին: – Եղբայրն ու քույրը կարոտում էին։
Կայսեր հրամանները շատ արագ էին կատարվում: – Հրամանները կատարվում էին։
Առավոտյան անձրևն ու կարկուտը հաջորդում էին իրար: – Անձրևն ու կարկուտը հաջորդում էին։
Մոր աչքը ամբողջ օրը ճանապարհին էր: – Աչքը ճանապարհին էր։

Բառագործածության սխալներ

Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը: Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու ողը կոտրվել է: (ող, ոխ) 
Ոխը սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ) 
Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց բույնը գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն) 
Մի քանի հողի ձեռք-ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի բունը: (բույն, բուն) 
Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել Վիկտորիայի շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա) 
Տնեցիներն այնքան են վարժվել Վիկտորյայի անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

 
Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Քո չքնաղ ծաղկի բույրն է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)

Անթիվ ու բյուր են աստղերը: (բույր, բյուր) 

Ասիան երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա) 

Ասյան երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա) 

Սոֆիան գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա) 

Սոֆյան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա) 

Կետերի փոխարեն գրի՛ր նախադասության մտքին համապատասխանող բառ՝ ընտրված ուղղագրական բառարանից: 

Առողջ լինելու համար անհրաժեշտ է մշտապես կոփել մարմինը: 

Նրա հագին վարդագույն վերնաշապիկ էր ու նորաձև փեշ: 

Սիրում է ժամերով պառկել տաք ավազին ու նայել ամպի լողացող պատառիկներին: 

Հավաքած բոլոր փաստաթղթերն ու գրությունները դասավորեց թղթապանակում, դրեց պահարանի մեջ: 

Կրիայի նման մտել է պատյանի մեջ ու ոչինչ լսել չի ուզում: 

3 thoughts on “Հեռավար հայոց լեզու․ Նոյեմբեր

  1. Pingback: Ուսումնական նոյեմբեր-ամփոփում — Ուսումնական բլոգ

  2. Pingback: Հեռավար ուսուցում — Ուսումնական բլոգ

  3. Pingback: Հաշվետվություն․ Առաջին կիսամյակ | Շուշան Գևորգյան

Leave a comment